Արգենտինացի փրկարարները որոնումների մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել են չորս մարդու դի Վիլյա Հեսել քաղաքում 10 հարկանի հյուրանոցի փլուզման վայրում։ Այս մասին տեղեկացրել է TN հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ անհետ կորած է համարվում չորս մարդ։ Փլատակների մաքրումը շարունակվում է։

Պատահարի զոհ են դարձել հյուրանոցի տիրուհին եւ նրա զարմիկը, որոնք օգնում էին նոր տերերին նորոգման հարցում, շինարարը եւ մի զբոսաշրջիկ, որն ապրում էր հարեւան շենքում, որը տուժել է փլուզման հետեւանքով։ Նրա կնոջը ողջ են գտել։

Հյուրանոցը, որը նորոգվում էր, քանդվել է հոկտեմբերի 29-ի գիշերը։ Դրանից երկու ամիս առաջ քաղաքի իշխանությունները հյուրանոցի տերերին պարտավորեցրել էին դադարեցնել շենքի նորոգման աշխատանքները, որոնք համաձայնեցված չէին։