Իտալիայում ձերբակալել են մոտ 60 մարդու «Նդրանգետա» մաֆիայի դեմ ոստիկանական շուրջկալի արդյունքում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանության հայտարարությանը։
Ինչպես տեղեկացրել են իրավապահները, ձերբակալությունները կատարվել են հարավիտալական Կալաբրիա շրջանում։
Ոստիկանության տվյալներով՝ 50 մարդ բանտարկվել է, ինը հոգի ուղարկվել է տնային կալանքի։
Քննիչները հայտնաբերել են հանցավոր գործունեության տարբեր տեսակներ՝ կապված «Նդրանգետայի» հետ, ներառյալ թմրանյութերի վաճառքը։
Լրագրողները նշել են, որ իտալական «Նդրանգետան» երկրում ամենահզոր մաֆիոզ կազմակերպությունն է, որը իր գործունեությունը տարածել է ողջ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում։





























