Ռուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձեւաչափը կակտիվացնի աշխատանքը Թուրքիայում հոկտեմբերին կայացած  նախարարական հանդիպումից հետո։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ Մոսկվայում։

«Հարավային Կովկասում մենք արել եւ շարունակում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամրապնդենք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակը։ Ակնկալում ենք, որ նախարարական հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- ասել է նա։