Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը, ամենայն հավանականությամբ, վարկանիշ կշնորհի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Օրերս գործակալության փորձագիտական խումբը գտնվում էր Հայաստանում` ուսումնասիրելով ինչպես երկրի տնտեսական իրավիճակը, այնպես էլ վարկանիշ ստացած կամ ստանալ ցանկացող ընկերությունների գործունեությունը:

«Ռոսգոսստրախ-Արմենիայից» առայժմ ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին վարկանիշի շնորհման մասին լուրը: 

Հիշեցնենք, որ Moody’s-ը նոյեմբերի 22-ին իջեցրեց Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը` Ba2 «կայունից» դեպի «բացասական»: