Հյուսիսային Կորեայի զինվորականները սկսել են մասնակցել Կուրսկի մարզի մարտական գործողություններին ռուսների հետ միասին։ Այսպիսի հավաստիացմամբ հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, տեղեկացրել է Reuters-ը։
«Ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի ուղարկվել է Ռուսաստանի արեւելք, եւ նրանց մեծ մասը տեղավորվել է Կուրսկի մարզի արեւմուտքում, որտեղ սկսել է մասնակցել մարտական գործողություններին»,- ասել է Պատելը։
The New York Times-ի տեղեկացմամբ՝ Կուրսկի մարզում կուտակված է 50 հազար մարդ ՌԴ-ի կողմում, նրանց մեջ են մտնում նաեւ հյուսիսկորեացի զինվորականները։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին խմբավորումը զանգվածային հակահարձակում կսկսի Կուրսկի մարզում, որը մասամբ գրավված է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից։ Ներկայում Հյուսիսային Կորեայի զորքերը մարտական համակարգում են իրականացնում ռուսների հետ Կուրսկի մարզի արեւմտյան մասում, նշել են թերթի աղբյուրները։





























