Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ գրելով.

«Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, իսկ եթե արել ես, մի ափսոսա…

Չինգիզխանին են վերագրվում այս խոսքերը՝ դեռեւս 12-րդ դարից: Չգիտեմ այդ խոսքերն իրոք իրենն են, թե՝ ոչ, բայց վստահաբար քաղաքական գործունեության մեջ շատ արդիական են»,- գրել է նա։