Մոսկվայում աշխատանքն է սկսել ԱՊՀ անվտանգության եւ հետախուզության ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը հետախուզական գործունեության հարցերի վերաբերյալ։ Մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները։

Սա այս ձեւաչաձով 20-րդ նիստն է։ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում ասել են, որ հանդիպմանը քննարկվելու են համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաեւ առաջիկայում հատուկ ծառայությունների փոխգործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։