Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում, այսօր` դեկտեմբերի 12-ին, Հայաստանի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ տեղի կունենա ամանորյա բարեգործական համերգ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համերգի կազմակերպիչն է Հայաստանի ԱԳ նախարարի տիկնոջ՝ Նատալիա Նալբանդյանի ղեկավարությամբ գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան: Համերգից ստացված հասույթը կնվիրաբերվի Երեւանի Ղազարոս Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի վերանորոգմանը: