Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել քաղաքացիության հետ կապված գործերի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ։ Այս մասին ԱԺ նիստում դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով, այսօր բոլոր ընթացակարգերն ու գործընթացներն իրականացվում են թղթային տեսքով, ինչը բավականին թանկ արժե։ Ընդ որում՝ թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական առումով։ «Համակարգը սպասարկելու է ինչպես տրման, այնպես էլ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված գործերը»,- պարզաբանեց Ղազարյանը։
Նա հավելեց, որ ԱԱԾ-ն, ՊՆ-ն, ՊԵԿ-ը և Ոստիկանությունն այսուհետ կգործեն միասնական էլեկտրոնային համակարգի շրջանակներում։
Փոխնախարարը նաև նշել է, որ բոլոր փախստականները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, չեն վճարելու ՀՀ քաղաքացիություն ստանալու ծառայությունների համար։ Խոսքը, մասնավորապես, պետական տուրքի մասին է։
Հայաստանում քաղաքացիության գործերի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ է ներդրվում

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























