Նոյեմբերի 13-ին հզոր պայթյուն է որոտացել Նովոկուզնեցկի բիլյարդի ակումբներից մեկում, երբ երկու անծանոթ RGD-5 նռնակ են նետել ակումբի տարածք, որտեղ այդ պահին գտնվում էին 12 հոգի՝ վեց այցելու եւ 6 աշխատակից:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, միջադեպի արդյունքում, տուժել են 8 հոգի, որոնցից երկուսն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայրում, աղբյուրի փոխանցմամբ, աշխատում են ոստիկանության եւ քննչական կոմիտեի աշխատակիցները: Հարուցվել է քր.գործ՝ «երկու եւ ավելի անձանց սպանության փորձի մեղադրանքով»:




























