ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության շենքում է։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը՝ կառավարության շենքի մոտից։ Հարցին՝ արդյո՞ք հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ, Նազարյանը դրական է պատասխանել։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Փաշինյանից պաշտոն է ստանալու, ինչին նա արձագանքել է՝ «այո»:

Հիշեցնենք, որ օրերս նա լքել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը եւ դարձել անկախ պատգամավոր: