«Խոսքի իրավունք» միավորման խորհուրդը որոշել է «Ինտերնետ եւ հասարակություն» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի արժանացնել «Ճանաչիր քո երկիրը» հայրենասիրական խմբին մեր հնադարյան կոթողների փրկության հարցը մամուլում հնչեցնելու եւ հայրենաճանաչողական ակցիաներ կազմակերպելու համար:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական ռազմահայրենասիրական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտասարդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: Այդ ազգանվեր գործը իրականացնելիս երիտասարդները օգտագործում են  նաեւ ինտերնետը: Նրանք համագործակցում են հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների հետ եւ օգտվում սոցիալական կայքերի հնարավորություններից: Հատկապես գովելի ենք համարում նրանց «Մաքրենք հնավայրերը ժամանակից աղբից» եւ այլ նախաձեռնություններ: Սակայն մի փոքր դիտողություն նրանց. վերջին շրջանում հայրենասեր խումբը մի փոքր պասիվ է: Հուսանք, որ այս մրցանակը խթան կհանդիսանա եւ կստիպի նրանց վերադառնալ նախկին ակտիվությանը:

Հիշեցնենք որ «Ինտերնետ եւ հասարակություն» մրցանակաբաշխությանը իրականացվելու է  հետեւյալ անվանակարգերոմ 

Լավագույն սոցիալական հոլովակ

Լավագույն մանկական կայք

Լավագույն հումորային նախագիծ

Լավագույն սոցիալական իվենթ ֆեյսբուքում

Լավագույն քաղաքացիական նախաձեռնություն

Ամենաակտիվ ֆեյսբուքյան խումբ

Մրցանակաբաշխության նպատակը` խրախուսել ինտերնետում, սոցիալական նախագծերի իրականացումը: Անվանակարգերը հայտնի կդառնան դեկտեմբերի վերջում, իսկ հատուկ մրցանակները արդեն հայտնի են դառնում այս օրերին`առանձին եւ անակնկալ կերպով: