Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում և հարակից փողոցներում շարունակվող հանրահավաքից Արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի և շտապ օգնության բրիգադները բուժհաստատություններ են տեղափոխել 14 հոգու, այդ թվում՝ տասը ցուցարարի, երկու լրագրողի և ՆԳՆ երկու աշխատակցի։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչությունից հայտնում են, որ տեղում բուժօգնություն է ցուցաբերվել բոլոր այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեցել են։
«Երեք հիվանդ բուժումը շարունակում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։ Տուժածները մարմնի և գլխի տարբեր վնասվածքներ են ստացել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Տուժածներից ոմանք բժշկի առաջարկությամբ և/կամ իրենց կամքով լքել են բուժհաստատությունները։




























