Աշխարհում ավելանում է դեգրադացված հողերի մակերեսը, այդ գործընթացն արագանում է։ Դա հակառակ ազդեցություն է գործում կլիմայի կայունության վրա, նվազեցնում բնական բազմազանությունը եւ սպառնալիքի տակ դնում պարենային անվտանգությունը, տեղեկացրել է Guardian-ը։

Դեգրադացվող հողերի ընդհանուր մակերեսը այսօրվա դրությամբ, ըստ գիտնականների հաշվարկների, արդեն գերազանցել է Անտարկտիդայի տարածքը, տեղեկացրել է Planet Today-ը։ Դրանց մակերեսը մոտ 15 մլն քառակուսի կիլոմետր է։

Էր Ռիադի միջազգային գագաթաժողովում կհավաքվեն 200 երկրների ներկայացուցիչները՝ քննարկելու համար խնդիրները ամայացման դեմ պայքարի ՄԱԿ կոնվենցիայի շրջանակում։

Պոտսդամի կլիմայի վրա փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտը փորձ է կատարել, որը ցույց է տվել, որ ընդերքի որակի վատացման գլխավոր պատճառը ոչ էկոլոգիական գյուղատնտեսական գործունեությունն  է։

Գիտնականներին խիստ անհանգստացնում է իրավիճակը չորային շրջաններում, ներառյալ հարավային Ասիան, հյուսիսային Չինաստանը, ԱՄՆ եւ Միջերկրածովի մի շարք շրջաններ։ Դրանք կազմում են մոլորակի բնակելի հատվածի մոտ մեկ երրորդը, հիմնականում այն երկրներն են, որոնք եկամուտների ցածր մակարդակ ունեն։