Արկտիկական ծովի սառույցն աննախադեպ արագությամբ անհետանում է՝ մեկ տասնամյակի ընթացքում՝ ավելի քան 12%: Դա նշանակում է, որ աշխարհն արագ տեմպերով մոտենում է այն օրվան, երբ գրեթե ամբողջ սառույցը ժամանակավորապես կվերանա։

Արկտիկայում առանց սառույցի առաջին օրը կարող է գալ արդեն 2027 թվականին, նշվում է Nature Communications հանդեսում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Նոր հետազոտության շրջանակում գիտնականներն օգտագործել են 11 կլիմայական մոդելներ և իրականացրել 366 սիմուլյացիա, որոնք ցույց են տվել, որ տաք սեզոնների շարքը 2027 թվականին կհանգեցնի սառույցի հալեցման, հայտնում է Naked Science-ը։ Նույնիսկ չափավոր պայմաններում, հետազոտողները կանխատեսում են, որ 2030-ական թվականներին Արկտիկան ամբողջովին կմնա առանց սառույցի ծածկույթի: