Մոլորակի վրա սպասվող կլիմայական ճգնաժամի պայմաններում մարդու գործունեության հետևանքով առաջացած էկոհամակարգերի փոփոխությունների պատճառով Երկիրն ապրում է տեսակների աննախադեպ անհետացման ժամանակաշրջան: Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ մարդկային գործունեությունն արմատապես փոխում է երկրի և կյանքի հարաբերությունները, գրում է Science Alert-ը։
Գիտնականները հաճախ են լուսանկարն օգտագործում՝ վերլուծելու համար գաղութացման ազդեցությունը մարդկանց և այլ արարածների կյանքի վրա, հայտնում է «Ֆոկուս»-ը։ Գիտնականներն իբրև Երկրի վրա կենդանիների զանգվածային անհետացման՝ մարդկանց մահացու ազդեցության ակնհայտ, չարագուշակ ապացույց օգտագործել են բիզոնների գանգերի լեռան լուսանկարը:
Ըստ ՄըքՄասթեր համալսարանի գիտաշխատող և պոստդոկտորանտ Դանիել Տաշերո Մամերսի՝ լուսանկարն արվել է 1892 թվականին Միչիգան նահանգի քարածխի գործարանի մոտ Ռուժվիլում, և բիզոնների ոչնչացման ամենահայտնի լուսանկարն է:
18-րդ դարի վերջում մայրցամաքում 30-60 միլիոն բիզոն կար, սակայն լուսանկարի ստեղծման պահին կենդանիների թիվը նվազել էր, հասնելով մինչև 456 վայրի բիզոնի: Հայտնի է, որ Արևմուտքի աճող գաղութացումը հանգեցրել է բիզոնների լայնածավալ ոչնչացմանը, իսկ զինված վերաբնակ որսորդների ժամանումը և կաշվի ու ոսկորների աճող պահանջարկը միայն վատթարացրել է իրավիճակը: Հոտերի մեծ մասը ոչնչացվել է 1850-ից մինչև 1870-ականների վերջը։
Ռուժվիլի լուսանկարը հաճախ օգտագործվում է բիզոնների ոչնչացման աստիճանը ցույց տալու համար: Ընդսմին, գիտնականները նշում են, որ լուսանկարն իրականում ավելին է, քան սոսկ անտրոպոգենային ավերածությունների և ամբարտավանության խորհրդանիշ: Հետազոտողները նշում են, որ սահռմեկցուցիչ լուսանկարը ոչ միայն խորհրդանշում է ամբողջ էկոհամակարգի ոչնչացումը, այլև հաղորդակցության կորստի խորհրդանիշն է։
Բիզոնը Հյուսիսային Ամերիկայի տափաստանները շատ այլ համայնքների համար հյուրընկալ դարձրեց: Յուրաքանչյուր գանգ ներկայացնում է մեկ 600 կիլոգրամանոց կենդանու. բիզոնները Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր ցամաքային կաթնասուններն են:
Հայտնի է, որ բիզոնները ոչ միայն վիթխարի կենդանիներ են, որոնք Արևմուտքում առանցքային տեսակ են, այլև մեծ ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։ Պարզ ասած, եթե մի տեսակ անհետանում է էկոհամակարգից, մյուսը պարզապես չի կարող կատարել իր էկոլոգիական դերը։ Ցավոք սրտի, դա ամբողջ էկոհամակարգում փոփոխությունների կհանգեցնի:
Լուսանկարում պատկերված գանգերը ոչ միայն խորհրդանշում են բիզոնների կորուստը, այլ ամբողջ էկոհամակարգի ոչնչացումը։ Յուրաքանչյուր սպանված բիզոն նշանակում էր արածեցման, թավալման և միգրացիայի ավարտ, որոնք այլ տեսակների համար երկիրը հյուրընկալ են դարձնում:
Ներկայում Հյուսիսային Ամերիկայում պահպանված հոտերում ապրում է մոտ 31 հազար վայրի բիզոն: Ընդսմին, այսօր տեսակը համարվում է «գրեթե խոցելի». պահպանության ջանքերը մեծացրել են բիզոնի գոյատևման հնարավորությունները, սակայն կենդանիները դեռևս պաշտպանության կարիք ունեն: Հայտնի է, որ մնացած բիզոնները 19-րդ դարի բնաջնջումը վերապրած մի քանի հարյուր կենդանիների շառավիղներն են։





























