Թերթը գրում է, որ ըտ մամուլի հրապարակումների՝ վերջերս Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մելիքյանի թեկնածությունների քննարկման ժամանակ որոշիչ է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքը: «Համաձայն այդ հրապարակումների՝ վարչապետը Գ. Մելիքյանի մասին Սերժ Սարգսյանին ասել է. «Լավիկն է»:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ նկատի ուներ Տ. Սարգսյանը՝ նրա մասին ասելով «լավիկն է», Մելիքյանը պատասխանել է. «Ես ներկա չեմ եղել ԳՄ-ում այդ քննարկմանը, վարչապետին հարցրեք: Երեւի նկատի ուներ, որ լավն եմ»,- գրում է «Ժողովուրդ»-ը: