Գյումրիում, այսօր` դեկտեմբերի 14-ին, ժամը 1.10-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան Ալեք Մանուկյան եւ Շիրակացիի փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրի սալաքարերին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























