Աշխարհի ամենածեր կոկորդիլոսը՝ Հենրին, դեկտեմբերի 16-ին նշել է 124-րդ տարեդարձը Հարավային Աֆրիկայի բնության պահպանության կենտրոնում, տեղեկացրել է Live Science-ը։
Նեղոսյան կոկորդիլոսը (Crocodylus niloticus) ապրում է Հարավային Աֆրիկայի Crocworld կենտրոնում 1985-ից։
Նրան բռնել են Բոտսվանայում 1903թ.։ Ասում են, որ Հենրին ավելի քան 10 000 կոկորդիլոսների հայր է դարձել այն ժամանակվանից, երբ այստեղ է եկել մոտ 40 տարի առաջ։
Չնայած նրա ծննդյան ստույգ օրը հայտնի չէ, Croccworld-ի ներկայացուցիչները կարծում են, որ նա ծնվել է մոտ 1900թ. եւ ամեն տարի տոնում է իր ծննդյան օրը դեկտեմբերի 16-ին։
Սողունները երկարակյաց են։ Որպես կանոն, կենդանիների կյանքի տեւողությունը պարզելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանց չափը՝ փոքր կենդանիները սովորաբար ապրում են ավելի կարճ, որովհետեւ նրանց մոտ ավելի բարձր է նյութափոխանակությունը, իսկ դա նշանակում է, որ նրանք ավելի շատ էներգիա են ծախսում եւ, որպես հետեւանք, ավելի շուտ են ծերանում։ Բայց անգամ նույն չափի այլ կենդանիների համեմատ սողունները, որպես կանոն, շատ ավելի երկար են ապրում։





























