Թուրքիայի Տրապիզոն քաղաքում 45-ամյա Ասլան Շենգյուլը 2 երեխաների աչքի առաջ սպանել է իր 31-ամյա կնոջը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ասլան Շենգյուլը կնոջ հետ վիճաբանության ժամանակ 12 եւ 6 տարեկան երեխաների աչքի առաջ դանակով 7 հարված է հասցրել կնոջ մարմնին, որից հետո կտրել է նրա կոկորդը։
Կնոջն սպանելուց հետո ամուսինը ներկայացել է ոստիկանություն՝ ասելով, թե կնոջը կասկածել է դավաճանության մեջ, որի պատճառով էլ իրականացրել է սպանությունը։




























