Թուրքիայի ամենահայտնի բժշկակական կենտրոններից մեկի վիրահատարանում բժիշկները վիրահատվող հիվանդի ներկայությամբ ծեծկռտուք են սարքել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի Քարթալ Քոշույոլուի հետազոտական հիվանդանոցում վիրահատությունից առաջ հիվանդը չի պահպանել անեսթեզիոլոգի պահանջը եւ ջուր է  խմել, ինչի հետեւանքով բժիշկը չի քնեցրել հիվանդին՝ առաջարկելով մի քիչ սպասել։  Այդ ընթացքում վիրահատարան է մտել վիրահատության պատասխանատու բժիշկը, ով իմանալով որ հիվանդին չեն քնեցրել, հարձակվել է անեսթոզիոլոգի վրա։ Վիրահատարանում աղմուկի ձայներ լսած բժիշկները ներս են մտել եւ իրարից բաժանել կռվողներին։

Վիրահատության պատասխանատու բժիշկը դիմել է ոստիկանություն։