«Այն ամենը, ինչ ես պետք է» (All I need) ֆիլմի սցենարը սկսել ենք գրել 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախում հայերը ենթարկվեցին էթնիկ զտումների, իսկ քաղաքների ավերումից ու քարտեզների կեղծումից հետո այս պատմությունը դարձավ մեզ մեր նախնիների և երկիրի հետ կապող միակ օղակը։ Այս մասին ասված է ֆիլմի ռեժիսոր Կատյա Սպիվակովայի նամակում, որը դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ընթերցեց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
«Այս ֆիլմը պատմում է իմ նախապապի մասին՝ Լեռնային Ղարաբաղից, ով Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է մի թուրք կնոջ կողմից։ Տեսնելով անցյալի վայրագությունները, որոնք այսօր կրկնվում են ամբողջ աշխարհում, մենք զգացինք, որ այս պատմությունը պետք է պատմել հիմա:
Մեր ֆիլմի ցուցադրության չեղարկումը 2024 թվականի սեպտեմբերին Մարոկկոյում FINIFA միջազգային կինոփառատոնում, թեև այն հասել է եզրափակիչ, տեղի է ունեցել Ադրբեջանի ճնշման և սպառնալիքի ներքո։
Պատճառների մասին տեղեկացանք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք սա ներկայացրել են որպես հաղթանակ։ Նրանք ֆիլմն անվանել են հայկական սադրանք և քարոզչություն՝ Արցախ և Հայոց ցեղասպանություն բառերի օգտագործման պատճառով»,- նշվում է նամակում։
Սպիվակովան բացատրեց, որ սա Ադրբեջանի կողմից միակ նման սադրանքը չէ։
«Ֆիլմի նպատակն է համաշխարհային խաղաղության կոչ անել: Խոսքը նաեւ Արցախի մասին է՝ անուններ, որոնք ուզում են ջնջել։ Բայց այս ֆիլմը նաև պատերազմի ժամանակ կնոջ ուժի և նրանց դերի մասին է, կանայք, ովքեր կյանք են տալիս, սպասում, կորցնում, օգնում, պատմում։ Մենք ցանկանում էինք առաջին պլան մղել կնոջը և բացահայտել նրա դերը աշխարհը բուժելու միջավայրի ձևավորման գործում: Ո՞վ գիտի, միգուցե այս գաղափարն ամենավտանգավորն է նրանց համար։ Ազատ կամքի դեմ հարձակումների ֆոնին մենք պետք է պահպանենք մեր պատմությունները, պետք է ունենանք տարածք, որտեղ այս պատմությունները կարող են ապրել»,- ընդգծեց ռեժիսորը։





























