Սիրիայի նոր իշխանությունները նշանակել են արտաքին գործերի նախարար, շաբաթ տեղեկացրել է սիրիական պաշտոնական տեղեկատվական գործակալությունը (SANA)։
Կառավարող գլխավոր հրամանատարությունը արտաքին գործերի նախարար է նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին, տեղեկացրել է SANA գործակալությունը։
Reuters-ն իր հերթին, հղում կատարելով նոր վարչակազմում ունեցած աղբյուրին, տեղեկացրել է, որ այդ քայլը «արվել է ի պատասխան սիրիական ժողովրդի՝ միջազգային հարաբերություններ հաստատելու ձգտման, որոնք խաղաղություն եւ կայունություն կբերեն»։
Շիբանիի մասին ոչ մի մանրամասն չի ներկայացված։




























