ԱՄՆ-ին պատկանող DigitalGlobe արբանյակային կապի ընկերությունը հայտնում է, որ կարողացել է առաջին չինական ավիակրի լուսանկարը ստանալ, որը փորձարկումներ էր իրականացնում Դեղին ծովում: Ավիակրի լուսանկարն արվել է դեկտեմբերի 8-ին, չինական ափում. այն իրագործել է ընկերության արբանյակներից մեկը:
Եթե լուսանկարներն իսկական են, ապա դա ՉԺՀ-ում վերափոխված նախկին խորհրդային «Վարյագ» օդանավի առաջին լուսանկարն է:
Դրա փորձարկումները սկսվել են 2011թ. օգոստոսին, եւ Պեկինի ռազմական հզորությունների աճը շատ երկրների անհանգստության պատճառ էր դարձել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պեկինն առավել վաղ հավաստիացրել էր, որ ավիակիրը կօգտագործվի ուսումնական եւ հետազոտական աշխատանքներ իրականացնելիս, սակայն ստացված լուսանկարների վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի հնչել:
Պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` օդակիրը ջրում բաց է թողնվել օգոստոսին, Դալիան նավահանգստից, որը գտնվում է հյուսիսարեւելյան Լյաոնինգ նահանգում:
Այդ նավը կառուցվել է խորհրդային «Վարյագ» օդակրի 300-մետրանոց հիմքի վրա, որը գնվել էր Չինաստանի ազգային-ազատագրական բանակի հետ կապված չինական ընկերության կողմից` ԽՍՀՄ փլուզումից հետո: Գնման նպատակ էր նշվել դրանում «լողացող խաղատուն» սարքելը: Այս տարվա հունիսին ազգային-ազատագրական բանակիը հայտնել էր, որ չինական առաջին ավիակիրը վերազինման փուլում է:




























