Փղերն ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք նրանց առանձնացնում են այլ կենդանիներից: Երկար կնճիթ ունենալուց զատ, որը կարելի է համարել հինգերորդ վերջույթ, փղերն ունեն նաև հսկայական ականջներ։ Դա սոսկ բնության քմահաճությունը չէ, քանի որ փղերի ականջները կարևոր գործառույթ են կատարում, գրում է IFLScience-ը:

Աշխարհի ամենախոշոր ցամաքային կաթնասունը աֆրիկյան փիղն է, հայտնում է «Ֆոկուս»-ը։ Այս կենդանին ժամանակակից փղերի մեջ ամենամեծ ականջներն ունի։ Նրանք այնքան մեծ են, որ կազմում են այս հսկայական կենդանիների ընդհանուր մակերեսի 20%-ը:

Աֆրիկյան փղերի հսկայական ականջներն առաջացել են շրջակա միջավայրի ջերմաստիճանի պատճառով: Փղերը սովորաբար քայլում են օրական մոտ 25 կմ, սակայն ցանկության դեպքում կարող են հաղթահարել 190 կմ տարածություն: Այս ճամփորդությունների ընթացքում աֆրիկյան փղերը հանդիպում են մի շարք բնակավայրերի՝ սավաննաներից և խոտածածկ տարածքներից մինչև անտառներ, բայց ամենաշոգվայրերն անապատներն ու Աֆրիկայի չոր շրջաններն են: Փղերի մարմնի օպտիմալ ջերմաստիճանը 36 աստիճան է ըստ Ցելսիուսի, սակայն շրջակա միջավայրի ջերմաստիճանը կարող է շատ ավելի բարձր լինել:

Փղերի մեծ ականջներն այն միջոցներից մեկն է, որով այս կենդանիներն էվոլյուցիա են ապրել մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանելու համար, երբ շրջակա միջավայրի պայմաններն ավելի շոգ են դառնում:

Փղերի ականջները բազմաթիվ արյունատար անոթներ են պարունակում, որոնք գտնվում են մաշկի առավել բարակ հատվածներում, ինչը փղերին հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ ցրել ջերմությունը: Շատ մեծ, բայց նաև բարակ ելուստ ունենալը նշանակում է, որ այն ունի ավելի մեծ մակերես, ինչը ավելի շատ տեղ է տալիս ջերմության ցրման համար: Գիտնականները հաշվարկել են, որ րոպեում մոտավորապես 12 լիտր արյուն է անցնում փղերի ականջներով, և դա սառեցման հիանալի լավ միջոց է։ Միևնույն ժամանակ, սպիտակ արջերը փոքր ականջներ ունեն, նրանց ականջներն ավելի փոքր են, քան մյուս արջերինը, և ընդհակառակը, դա օգնում են ավելի լավ պահպանել ջերմությունը։

Եթե ​​համեմատենք ականջների չափերը մարմնի ընդհանուր չափերի հետ, աֆրիկյան փիղն այս պարամետրով առաջին տեղում չէ։ Մարմնի չափի համեմատ ամենամեծ ականջները Մոնղոլիայի և Չինաստանի անապատներում ապրում երկարականջ ճագարամկան (Euchoreutes naso) ականջներն են: Եթե ​​աֆրիկյան փղի երկարությունը 6-7 մետր է, երկայնականջ ջերբոայի երկարությունը կազմում է ընդամենը 7-9 սանտիմետր։

Այս փոքրիկ կենդանիների ականջները մոտ մեկ երրորդով ավելի երկար են, քան նրանց գլուխը: Եթե ​​մարդիկ նման ականջներ ունենային, դա նման կլիներ մարդու գլխին վինիլային ձայնասկավառակ ամրացնելուն: Երկարականջ ճագարամուկն, ինչպես աֆրիկյան փղերը, հսկայական ականջների կարիք ունեն՝ մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանելու համար: Երկայնականջ ճագարամկները ևս հարմարվել են անապատի կյանքին՝ կենգուրուի ոտքերին նման երկար ոտքեր զարգացնելով։