Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել բազմակնությունը Ռուսաստանում թույլ տալու մասին կրոնական հրաման արձակած ՌԴ-ում մահմեդականների հոգևոր վարչության նախագահին, РИА Новости-ին հայտնել է գերատեսչության աղբյուրը։

«Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության Ուլեմայի խորհրդի դեկտեմբերի 17-ի աստվածաբանական եզրակացությունը հակասում է գործող օրենսդրությանը և պետական ​​ընտանեկան քաղաքականության հիմունքներին՝ ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքների պահպանման և ամրապնդման ոլորտում»,-նշել է զրուցակիցը։

Ըսատ նրա՝ գլխավոր դատախազությունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության ընտանեկան օրենսգիրքը թույլ չի տալիս քաղաքացիների ամուսնությունը, եթե նրանցից մեկն արդեն գրանցված այլ ամուսնության մեջ է։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության Ուլեմայի խորհուրդը չեղյալ է հայտարարում կրոնական բազմակնությունը թույլատրող ֆեթվան։

Ավելի վաղ Մոսկվայի մուֆթի Իլդար Ալյաուտդինովը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինության Ուլեմայի խորհուրդը ֆեթվա է ընդունել, ըստ որի թույլ է տալիս Ռուսաստանի Դաշնության մահմեդականներին մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել՝ ամուսնու արդար և հավասար վերաբերմունքի դեպքում բոլոր կանանց, ինչպես նաև նյութական աջակցություն կանանց և երեխաներին: