Բռնության նոր ալիքի պայմաններում Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն իր անվտանգության ղեկավարին և հազարավոր զինվորների գործուղել է Սինալոա նահանգ՝ դադարեցնելու համար թմրակարտելային հանցագործությունների արյունալի աճը, հայտնում է Reuters-ը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Շեյնբաումը խոստացել է հիմնականում շարունակել իր ուսուցչի և նախորդի՝ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի անվտանգության քաղաքականությունը. վերջինս առաջնահերթություն էր համարում վերացնել հանցագործության հիմնական սոցիալական պատճառները, քան կարտելների վրա հարձակումը. նախկին նախագահի՝ «գրկախառնություններ, ոչ թե փամփուշտներ» թևավոր խոսքից հետո կոչված մոտեցումը:

Մինչդեռ նորընտիր նախագահի պաշտոնավարման առաջին ամիսների վաղ նշանները, երբ սեպտեմբերին միջկարտելային պատերազմներ բռնկվեցին, ավելի ագրեսիվ մոտեցում են ենթադրում՝ Սինալոայում վեց տարվա ընթացքում ամենամեծ ռազմական և ռազմածովային ուժերը, ինչպես նաև հատուկ ուժեր և ծանր սպառազինություն տեղակայելով:

Դրան են ետևել աղմկահարույց ձերբակալություններն ու թմրանյութերի խոշոր առգրավումները, դրանց թվում՝ մեկ տոննայից ավելի կշռող ֆենտանիլի ռեկորդային քանակությունը:

Թմրամիջոցների և ներգաղթյալների դեմ պայքարին ուղղված այս ռազմավարությունը կարող է լավ համաձայնեցվել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը Մեքսիկային կոչ է արել ավելին անել թմրանյութերի և ներգաղթյալների հոսքը Միացյալ Նահանգներ կասեցնելու համար:

Բայց դա միաժամանակ վտանգում է հանգեցնել բռնությունների և սպանությունների հետագա աճի, ինչպես նախկինում տեղի է ունեցել մի երկրում, որտեղ կարտելները մինչև ականջները զինված են զինվորական սպառազինությամբ:

Անվտանգության փորձագետների կարծիքով՝ նոր ռազմավարությունը մասամբ պատասխան է Թրամփի՝ Մեքսիկայից ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքին, եթե երկիրը չսահմանափակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և ներգաղթյալների անօրինական անցումները դեպի Միացյալ Նահանգներ:

Ոմանք դա համարում էին նաև անուղղակի խոստովանություն, որ Լոպես Օբրադորի նվազ առճակատման ռազմավարությունն արդյուանվետ չի եղել, քանի որ շատ փորձագետներ պնդում են, որ այն կազմակերպված հանցավոր խմբավորումներին օգնել է համախմբել իշխանությունը երկրի խոշոր տարածքներում:

Մեքսիկայում ԱՄՆ դեսպան Քեն Սալազարը հրապարակայնորեն քննադատել է մոտեցումը՝ հայտարարելով, որ այն «ձախողվել է», և «Մեքսիկան անվտանգ չէ»: