Չինաստանի երկաթուղու ազգային կառավարման տվյալներով, Չինաստանի արագընթաց երկաթուղային ցանցը հասել է նոր նշաձողի՝ դրա ընդհանուր երկարությունը կազմում է 47 հազար կիլոմետր։
Չինաստանի երկաթուղային ցանցի ընդհանուր երկարությունն այսօր մոտավորապես 162 հազար կիլոմետր է, որից արագընթաց երկաթուղիները կազմում են գրեթե 30 տոկոսը, գրում է Naked Science-ը։
Փորձագետներն ընդգծում են, որ այս ընդլայնումը կարագացնի մարդկանց և ապրանքների փոխադրումը, կբարելավի զբոսաշրջությունը և կխթանի տնտեսական աճը։





























