Կազմվել է այն հինգ երկրների ցանկը, որոնք լավագույնն են թոշակառուների համար 2025 թվականին տեղափոխվելու համար։
Ցուցակը գլխավորում է Պանաման իր կենսաթոշակային վիզայի շնորհիվ, որը ամսական 1000 ֆունտ ստերլինգ ցմահ կենսաթոշակի հաստատում ունեցող թոշակառուներին թույլ է տալիս օգտվել բացառիկ արտոնություններից, հայտնում է Express-ը։
Պորտուգալիան երկրորդ տեղում է ամբողջ տարվա ընթացքում իր մեղմ եղանակի, հարուստ մշակույթի և առափնյա հոյակապ լանդշաֆտների շնորհիվ:
Երրորդ տեղը զբաղեցնում է Կոստա Ռիկան իր հյուրընկալ ապրելակերպով և բարեհամբույր բնակիչներով։ Չորրորդ տեղում Մեքսիկան է, իսկ հինգերորդում՝ Ֆրանսիան։





























