Ավարտվել է Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ռեակտորների սառեցման դադարեցումը: Այսպիսով, ավարտվել է վթփարված ատոմակայանի վերացման երկրորդ փուլը, որի նպատակը եղել է ռեակտորներում ջերմաստիճանի կայունացումը, ռադիացիոն ճառագայթման նվազեցումը:

Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով երկրի վարչապետ Էսիհիկո Նոդուին:

Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի հետեւանքով, դադարեցվել էր ջրի մատակարարումը, որով սառեցվում էին ռեակտորները: Դա էլ հանգեցրել էր վթարի եւ ճառագայթման: