Այն բանից հետո, երբ Կալկութայի հիվանդանոցում զոհվել են եւս 19 տուժածներ, Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում ինքնաթոր օղու թունավորումից մահացածների թիվը հասել է 167-ի: Մահացածների մեջ նաեւ երեխաներ կան:

Հնդկական լրատվամիջոցների գնահատականներով, սա ալկոհոլից թունավորման ամենախոշոր դեպքն է ոչ միայն Հնդկաստանում, այլեւ ողջ աշխարհում:

Indian Express թերթը հաղորդում է, որ 167-ը կարող է վերջնական թիվ չլինել, քանի որ դեռ մի քանի հոգի գտնվում են ծայրահեղ ծանր դրության մեջ:

Որոշ տվյալներով, մոտ 350 մարդ մեթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններով գտնվում են հիվանդանոցում:

Ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու, սակայն դեռ ազատության մեջ է գտնվում գլխավոր կասկածյալը` Բդապշա Կհոեկանը, նրա որոնումներով ակտիվորեն զբաղվում է ոստիկանությունը: