ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ ութերորդ անգամ ապուպապ է դարձել։ Սակայն, ինչպես հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողները, նա չի կարողացել հիշել, թե արդյոք ծոռ է ծնվել, թե ծոռնուհի։

«Լավ նորությունն այն է, որ այսօր ես դարձա ապուպապ: 10 ֆունտանոց փոքրիկ աղջիկ... Փոքրիկ տղա»,- նրա խոսքերը մեջբերվել են Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում:

Ինչպես նշել են լրագրողները, նա շարունակել է շտկումներ կատարել, ուստի անհասկանալի է մնում, թե «որ վարկածն է ճիշտ»։

Բայդենն այս հայտարարությունն արել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) հրշեջ ծառայության աշխատակիցների հետ հանդիպումից հետո, որոնք նրան զեկուցել են անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի մասին, որոնք արդեն երկու մարդու կյանք են խլել։ ԱՄՆ նախագահը USA Today-ին տված հարցազրույցում ասել է, որ իր ավագ թոռնուհին՝ 31-ամյա Նաոմին (Հանթեր Բայդենի դուստրը), շուտով պետք է ծննդաբերի։

Հրշեջների հետ հանդիպելուց առաջ Բայդենը եւ նրա կինը՝ Ջիլ Բայդենը, այցելել են իրենց թոռնուհուն Լոս Անջելեսի Սեդարս-Սինայի բժշկական կենտրոնում։