Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, մեկնաբանելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությունը ԱՄՆ-ին որպես պետություն միանալու անհնարինության մասին, դիմել է սեքսիզմի եւ քաղաքական գործչին անվանել է «աղջիկ»։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։

Թրյուդոն հերթական անգամ բացասաբար է արձագանքել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադայի որպես նահանգ պետությանը հնարավոր միանալու առաջարկին։ Մինչ այդ Թրամփը մի քանի նկար էր հրապարակել իր սեփական սոցցանցում, որոնցում Կանադան նշվել է որպես Միացյալ Նահանգների մաս, իսկ Թրյուդոյին անվանել է «նահանգապետ»։

«Այ աղջիկ, դու այլեւս Կանադայի նահանգապետը չես, ուստի նշանակություն չունի, թե ինչ ես ասում»,- գրել է Մասկը՝ արձագանքելով Թրյուդոյի հայտարարությանը։