Նավթի գներն աճում են ուրբաթ օրը և կարող են շաբաթն ավարտել երրորդ շաբաթն անընդմեջ բարձր մակարդակով:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմել է 77,3 դոլար, ինչը 0,38 դոլարով (0,49%) գերազանցում է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշը։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 0,76 դոլարով (1%)՝ հասնելով 76,92 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրի հարթակում թանկացել են 0,38 դոլարով (0,51%)՝ հասնելով 74,3 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 0,6 դոլարով (0,8%)՝ հասնելով 73,92 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։