ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հուղարկավորությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Փլեյնս քաղաքում (Ջորջիա), արարողությունը փակ է եղել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ջիմի Քարթերին թաղել են Քարթերի ընտանեկան ֆերմայում՝ կնոջ՝ Ռոզալինի կողքին։ Նախկին առաջին տիկինը մահացել է 2023 թվականին 96 տարեկան հասակում։
Հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնի տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որից հետո, տեղական ժամանակով ժամը 15:30-ին, Քարթերի դագաղը հատուկ չվերթով տեղափոխվեց Ջորջիա նահանգի Ֆորտ Մուր ռազմաօդային բազա: Զինվորական նվագախմբի երաժշտության և 21 հրացանով ողջույնի ներքո կորտեժն ու դիակառքը ճամփա ընկան դեպի Փլեյնս բապտիստական եկեղեցի: Այնտեղ տեղի ունեցավ փակ, կարճ հոգեհանգստի արարողություն, որին ներկա էին միայն ընտանիքի անդամները և սակավաթիվ հրավիրյալներ։
Ծառայությունից հետո դագաղը, որում եղել է ամերիկացի նախկին առաջնորդի մարմինը, կրկին դրվել է դիակառքի մեջ և տեղափոխվել Քարթերի կալվածք։ Ավտոշարասյան երթուղու երկայնքով մարդիկ հերթ են կանգնել՝ նախկին նախագահին վերջին ճանապարհին ճանապարհելու համար:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























