Դոնալդ Թրամփին «անվերապահ ազատություն» է տրվել՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարելու գործով, հայտնում է BBC-ն Նյու Յորքի դատարանի դահլիճից։
«Անվերապահ ազատում» նշանակում է, որ Թրամփին չեն սպառնում տուգանքներ, պայմանական ազատազրկում կամ բանտարկություն։
Թրամփին մեղադրել են վճարումները կատարելու համար օգտագործված բիզնես գրառումները կեղծելու մեջ։ Անցյալ մայիսին երդվյալ ատենակալները նրան միաձայն մեղավոր են ճանաչել բոլոր 34 մեղադրանքներով:





























