ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է անօրինական միգրանտների մուտքը ԱՄՆ հարավային սահմանով։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ներքին անվտանգության նախարարությանը, արդարադատության նախարարությանը եւ պետքարտուղարությանը հանձնարարում է արգելել անօրինական միգրանտների մուտքը հարավային սահմանով, արտաքսել եւ վերադարձնել նրանց իրենց երկրներ: Բացի այդ, հրամանագիրը սահմանափակում է այդ անձանց՝ ապաստան խնդրելու պատրվակով ԱՄՆ-ում մնալու իրավունքը։