Եվրամիությունում գազի պաշարներն այս ձմռանը զգալիորեն ավելի արագ են նվազել, քան անցյալ տարի: Գազի պահեստարանները լցված են միայն 58,5%-ով, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Եվրոպական գազի պահեստավորման հարթակի (Agsi) տվյալները: Անցած ձմռանը ԵՄ-ի գազի պահեստավորման մակարդակը կազմել է 74%:
Գերմանիայում գազի պահեստարանները լցված են 61%-ով, Իտալիայում՝ գրեթե 68%-ով, Ֆրանսիան գրանցել է ԵՄ-ում ամենացածր ցուցանիշներից մեկը՝ մոտ 42%, հայտնում է DW-ն։ Վիճակն ավելի վատ է միայն Խորվաթիայում, որտեղ լիցքավորվածության մակարդակը փոքր-ինչ ցածր է։




























