«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր` դեկտեմբերի 17 հացադուլ է հայտարարել եւս մեկ դատապարտյալ` 30-ամյա Էմիլ Վերդյանը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2008թ.: Նրան արդեն տեղափոխել են մենախուց:
Նշենք, որ դատապարտյալն ավելի վաղ դիմել էր պատժամիջոցը վերանայելու խնդրանքով, սակայն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 11-ին մերժել էր ղմահ բանտարկությունը կոնկրետ ժամկետով փոխարինելու դիմումը: Բողոք ներկայացնելու համար Վերդյանին 10-օրյա ժամկետ էր տրվել, սակայն ՔԿՀ-ն վճռի օրինակը դատապարտյալին հանձնել էր միայն նոյեմբերի 21-ին: Վերաքննիչ դատարանն էլ մերժել է բողոքը` ներկայացման ժամկետների խախտման պատճառաբանությամբ, ինչից հետո Վերդյանը բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել:
Էմիլ Վերդյանը գտնվում է նույն խցում, իսկ դեկտեմբերի 7-ից հացադուլի մեջ գտնվող Արթուր Մկրտչյանը:




























