ՌԴ պատվիրակությունը այցով գտնվում է Դամասկոսում։
Պատվիրակության կազմում են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը եւ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։
Սա ռուս պաշտոնյաների առաջին այցն է Դամասկոս այն բանից հետո, երբ Բաշար Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից եւ լքեց երկիրը անցած տարվա դեկտեմբերին:
2024թ. նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից եւ լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր այսպես կոչված փրկության կառավարությունը Իդլիբ նահանգում, հայտարարեց անցումային շրջանի համար Սիրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին։





























