Նոր հետազոտության համաձայն՝ ճաշացանկերում կալորիաների մասին գրառումները կարող են խորացնել սննդային վարքի խանգարումները:

Public Health բրիտանական բժշկական ամսագրում հրապարակված ակնարկում ուսումնասիրվել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Սաուդյան Արաբիայի 16 գոյություն ունեցող հետազոտություններ, որոնց մասնակցել է 8,074 մարդ։

Գիտնականները գտել են ապացույցներ, որ «կա անհանգստության պատճառ, հատկապես սննդային խանգարումներ ունեցող մարդկանց վրա բացասական ազդեցության վերաբերյալ», և կոչ են արել լրացուցիչ հետազոտություններ անցկացնել:

Նրանց խոսքով՝ այդ հետևանքների թվում են ռեստորաններից խուսափելը՝ հիմնվելով ճաշացանկի վրա, սննդային խանգարումների մասին մտքերի խթանումը և կալորիաների նշումների հանդեպ ուշադրության բարձրացումը, ինչը բացահայտվել է հետազոտության ընթացքում:

Ակնարկում նշվել է մեկ ամերիկյան հետազոտություն, որը ցույց է տվել, որ անորեքսիա կամ բուլիմիա ունեցող մարդիկ ընտրել են միջինը 550 կալորիա պարունակող սնունդ, երբ նրանց տվել են կալորիաների նշումնեով ճաշացանկեր։

Մեկ այլ հետազոտության արդյունքում, որը կատարվել է Անգլիայում, գիտնականները պարզել են, որ սննդային խանգարում ունեցող մասնակիցների 55%-ը հայտնել է, որ կալորիաների նշումները կարող են վատացնել սննդային խանգարումների ախտանիշները: