ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին, ասել է, որ Վաշինգտոնը չպետք է զբաղվի Սիրիայի խնդիրներով, և որ ԱՄՆ վարչակազմը որոշում կկայացնի Արաբական Հանրապետությունից ամերիկյան զորքերը դուրս բերելու հնարավորության վերաբերյալ։
«Ես չգիտեմ, թե ով է դա ասել, բայց մենք դրա վերաբերյալ որոշում կկայացնենք»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե հրեական պետությունն անհանգստացած է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությամբ։
«Մենք չենք միջամտում Սիրիայում տիրող իրավիճակին։ Սա նրանց խառնաշփոթն է: Նրանք այնտեղ բավականաչափ խնդիրներ ունեն։ Նրանք մեր միջամտության կարիքը չունեն»,- հավելել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի հնարավոր դուրսբերման որոշման մասին




























