Կալիֆոռնիայում Փալիսեյդսի եւ Իթոնի մահացու հրդեհները լիովին մեկուսացվել են միայն երեքուկես շաբաթ անց:
Հարավային Կալիֆոռնիայում 3,5 շաբաթ առաջ բռնկված մահացու հրդեհները Փալիսեյդսում եւ Իթոնում ամբողջովին տեղայնացվել են, ուրբաթ հայտնել է Կալիֆոռնիայի անտառտնտեսության եւ հրդեհային պաշտպանության դեպարտամենտը, տեղեկացրել է NBC News-ը:
Փալիսեյդսի զանգվածային հրդեհը սկսվել է հունվարի 7-ի առավոտյան Փասիֆիք Փալիսեյդսում, որը գտնվում է Մալիբուից արեւելք, եւ արագ բռնկվել է Հարավային Կալիֆորնիայի չոր եղանակային պայմանների պայմաններում:
Ավելի ուշ, նույն օրը երեկոյան, Լոս Անջելեսի օկրուգում, Ազգային անտառի ստորոտում, սկսվել է Իթոնի հրդեհը: Անձրեւների բացակայության եւ պոռթկուն քամիների պատճառով այն տարածվել է Ալտադենայի շրջակայքում:
Լոս Անջելեսի օկրուգի բժշկական փորձաքննության գրասենյակի տվյալներով՝ երկու հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 29 մարդ՝ 17-ը՝ Իթոնի եւ 12-ը՝ Փալիսեյդսի հրդեհի ժամանակ:
Հրդեհների պաշտոնական պատճառները հետաքննվում են, տեղեկացրել է Cal Fire-ը:
Փալիսեյդսի հրդեհը ընդգրկել է 23 448 ակր է մակերես, ոչնչացվել է 6 837 կառույց, վնասվել եւս 1 017-ը, տեղեկացրել է Cal Fire-ը:
Իթոնում հրդեհը ոչնչացրել է 9 418 կառույց, վնասել 1 073-ը։ Լոս Անջելեսի Կոնսերվատորիայի տվյալներով՝ ոչնչացվել են ճարտարապետական շատ նշանավոր շինություններ։
Երաշտի եւ հզոր քամիների համադրությունը Հարավային Կալիֆոռնիայում հանգեցրել է հրդեհների, որոնք, Ազգային օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ «նույնքան վատն են եղել, որքան եւ հիմա»։ Հոկտեմբերի 1-ից շրջանում տեղումների միջին քանակության ընդամենը 10 տոկոսն է տեղացել։
Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ծայրահեղ շոգ եղանակի մասին՝ օգտագործելով հազվադեպ «հատկապես վտանգավոր իրավիճակ» տերմինը հունվարի 6-ին։




























