Կենսաթոշակային համակարգում պլաստիկ քարտերի միջոցով կենսաթոշակ ստացողների թիվը Գյումրիում հասել է 4 հազարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոցիալական ապահովության Գյումրիի տարածքային բաժնի պետ Գարիկ Ղազարյանը: Նրա խոսքով, այս համակարգը նախատեսում է, որ թոշակառուները կարող են թոշակ ստանալ կանխիկ կամ ոչ կանխիկ տարբերակով` ներդրված պլաստիկ քարտերի միջոցով:

Գարիկ Ղազարյանն անդրադարձել է նաեւ ոլորտում առկա թերություններին ու նշել, թե ներկայումս էլ քննչական մարմնի կողմից հատուկ աշխատանքներ են տարվում Գյումրիի սոցապում հայտնաբերված չարաշահումների ու թերացումների բացահայտման ուղղությամբ: Իսկ Գյումրիի բանկերից NEWS.am-ի թղթակցին փոխանցել են, թե թոշակառուների 10-15 տոկոսն է այս տարվա ընթացքում գումար խնայել ու այն որպես ավանդ ներդրել:

Ըստ նրա, այս պահին ճշգրտվում են թոշակառուների ցուցակները, իսկ 2012 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել տրամադրվող կենսաթոշակի գումարի չափը: