Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ ժամանել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո 11-րդ անգամ։
«Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինա իմ 11-րդ այցի ժամանակ ես կգնամ «Կիեւսկայա» ենթակայան, որը կրիտիկականորեն կարեւոր է ուկրաինական ատոմային էներգետիկայի անվտանգության համար, որպեսզի գնահատեմ վնասը եւ օգնեմ կանխել միջուկային վթարը»,- գրել է նա X սոցցանցում:
«Ավելի փխրուն դարձող ցանցը աճող վտանգ է ներկայացնում ոչ միայն Զապորոժիեի ԱԷԿ-ի, այլեւ բոլոր ատոմակայանների համար»,- ավելացրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԷՄԳ-ն, Գրոսին ծրագրում է Կիեւում բանակցություններ վարել նաեւ Ուկրաինայի ղեկավարության հետ։





























