Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Սիրիա մինչեւ Ռամադան ամսվա սկիզբը։ Անցումային շրջանում Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան նրան կհրավիրի այցելել հարեւան երկիր երեքշաբթի Անկարայում կայանալիք բանակցությունների ժամանակ, տեղեկացրել է Türkiye թերթը։

Մահմեդականների համար սուրբ Ռամադան ամիսը, երբ նրանք պահքի մեջ են մտնում, կսկսվի 2025թ. փետրվարի 28-ի մայրամուտից: Պահքի վերջին օրը կլինի մարտի 30-ը, Ռամադանը կավարտվի Իդ ալ-Ֆիթր տոնով (Ուրազա-բայրամ):

Թուրքական թերթի տեղեկացմաբ՝ Էրդողանի եւ ալ-Շարաայի հանդիպման ժամանակ նախատեսվում է հիմնականում քննարկել Սիրիայի վերականգնման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։ Բանակցությունների եւ երկու երկրների կառավարությունների համատեղ հանդիպման արդյունքում ակնկալվում է կարեւոր պայմանագրերի ստորագրում տնտեսության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։

Թուրքիան կդառնա Սաուդյան Արաբիայից հետո երկրորդ երկիրը, որը որպես Սիրիայի անցումային շրջանի նախագահի պաշտոնակատար կայցելի աշ-Շարաան։