Պատմության մեջ առաջին անգամ մոտոցիկլետն աճուրդում վաճառվել է ավելի քան մեկ միլիոն դոլարով։ Աճուրդում մոտոցիկլետի նախորդ համաշխարհային ռեկորդը խախտվեց, երբ 1915 թվականի արտադրության Cyclone V-Twin-ը վաճառվեց 1 միլիոն 320 հազար դոլարով: Մի քանի րոպեի անց գնորդ է հայտնվել 1938 թվականի արտադրության Crocker Twin-ի համար, որը պատրաստ էր դրա համար 880 հազար դոլար վճարել:
Հատկանշական է, որ երկու մոտոցիկլետներն էլ պատկանել են Ink Systems-ի հիմնադիրն ու գործադիր տնօրեն Ուրբան Ս. Հիրշ Երրորդին, որը մոտոցիկլետների հայտնի կոլեկցիոներ էր, հայտնում է Տեխկուլտը։ Նրա մասնավոր թանգարանը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մոտոցիկլետների երկրպագուների շրջանում, զբաղեցրել է նրա շքեղ նստավայրի մի ամբողջ թևը։
Հիրշի մասին հայտնի է, որ նա մեծացել է աղքատ ընտանիքում և երիտասարդ տարիքից հրապուրվել է հզոր մոտոցիկլետներով։ Մի շարք հաջող գործարքների միջոցով պատկառելի հարստություն կուտակելով՝ նա չմոռացավ իր հոբբիների մասին և սերտ կապեր պահպանեց մոտոցիկլետների համայնքի հետ՝ պարբերաբար հայտնվելով թեմատիկ երեկույթներին:
Նախկին ռեկորդակիրներն էին 1908 թվականի արտադրության լեգենդար Harley-Davidson «Strap Tank»-ը և Vincent Black Lightning-ը, որոնք վաճառվել են համապատասխանաբար 935 հազար և 929 հազար դոլարով:





























