2012թ. հունվարի 1-ից սկսած «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն գործածելու է հայկական եւ միջազգային շուկաների ուսումնասիրության արդյունքում ձեւավորված աշխատավարձերի նոր կառուցվածքը: Աշխատավարձերի բարձրացումներն ուժի մեջ կմտնեն վերը նշված ամսաթվից եւ կսկսեն վճարվել 2012թ. առաջին իսկ աշխատավարձով:

Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն նաեւ ուրախ է հայտարարել, որ մինչեւ ամանորյա արձակուրդները աշխատակիցներից յուրաքանչյուրին կվճարվի ամանորյա պարգեւավճար 55,000 դրամի չափով:

Վերը նշվածից բացի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ներկայիս իր աշխատակիցներից յուրաքանչյուրը պարգեւավճարների տեսքով ստանալու է եւս 1 ամսվա աշխատավարձ, որպես այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման համարժեք վճարում: Բոլոր ներկայիս աշխատակիցները, անկախ աշխատավարձերի բարձրացման հաստատված տոկոսից, կստանան վերը նշված մեկ ամսվա աշխատավարձը «ի նշան «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հավատարմության իր ընտանեկան արժեքներին»: