ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնություն ձեռք կբերվի կա՛մ համեմատաբար արագ, կա՛մ ընդհանրապես ձեռք չի բերվի։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ երկկողմ բանակցությունների ավարտից հետո։
Թրամփի խոսքով՝ ուկրաինական կարգավորման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։ «Կարծում եմ՝ ամեն ինչ բավականին արագ է ընթանում», - ասել է ամերիկացի առաջնորդը։ «Դա տեղի կունենա համեմատաբար արագ կամ ընդհանրապես տեղի չի ունենա»,- կարծում է ամերիկացի առաջնորդը։
«Եթե ցանկանում եք խաղաղություն, դուք պետք է խոսեք [հակամարտության] երկու կողմերի հետ»,- ընդգծել է Թրամփը։ Նա նշեց, որ այս մոտեցումը թելադրված է «առողջ բանականությամբ»։ «Մեր հաջորդ քայլը լինելու է հրադադար հաստատելու ուղղությամբ, որին հասնելը լիովին հնարավոր է։ Հույս ունենք, որ դա կարող է տեղի ունենալ շուտով»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։





























