113 տարեկան հասակում մահացել է Հոլոքոստը վերապրած ամենատարեց կինը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։ Ռոուզ Ժիրոնեն՝ կինը, որը համարվում էր Հոլոքոստի ամենատարեց փրկվածը, մահացել է։
Դրա մասին հայտնել են նրա ընտանիքը և Հոլոքոստը վերապրածներին փոխհատուցում տրամադրող հրեական կազմակերպությունը։
Ժիրոնաեն ութ ամսական հղի էր, երբ նրա ամուսինը ձերբակալվել և ուղարկվել է Բուխենվալդի նացիստական համակենտրոնացման ճամբար, ասված է ոչ առևտրային պահանջների կոնֆերանսի սոցիալական ցանցերում նրա մահվան վերաբերյալ գրառման մեջ: Ամուսնու ազատվելուց հետո ընտանիքը փախել է Շանհայ, իսկ 1947 թվականին տեղափոխվել է Ամերիկա։





























